• English
  • Հայերեն
Նիդերլանդների Թագավորությունում ՀՀ դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Հայաստանի նվերը Խաղաղության Պալատին
  • Երկկողմ հարաբերություններ
    • Նիդերլանդների Թագավորություն
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

Դեսպան Տիգրան Բալայանի հանդիպումը Նիդերլանդների աշխատավորական կուսակցության (PvdA) երիտասարդական թևի ներկայացուցիչների հետ

06 հոկտեմբերի, 2021

Հոկտեմբերի 6-ին դեսպանությունում հյուրընկալվեցին Նիդերլանդների աշխատավորական կուսակցության (PvdA) երիտասարդական թևի ներկայացուցիչները։ 

Ողջունելով ներկաներին՝ դեսպանն Բալայանն անդրադարձավ հայ-նիդերլանդական դարավոր բարեկամությանը, խոսեց Հայաստանի անկախությունից ի վեր երկու երկրների միջև հաստատված միջպետական հարաբերությունների նոր մակարդակի և դրանց զարգացմանը միտված հարուստ օրակարգի մասին։

Հանդիպման հիմնական մասը նվիրված էր Արցախի դեմ ադրբեջանաթուրքական վերջին ագրեսիային։ Այս համատեքստում Տ. Բալայանը խոսեց Ադրբեջանի կողմից պատերազմ սանձազերծելու պատճառների, արցախահայության դեմ իրականացված ռազմական հանցագործությունների, պատերազմի ավարտից հետո դեռևս չլուծված հումանիտար խնդիրների, ինչպես նաև՝ ակտիվ ռազմական գործողությունների ավարտից հետո  տարածաշրջանում ստեղծված և օրեցօր ահագնացող  անվտանգային մարտահրավերների մասին։

Հանդիպումն անցավ ակտիվ քննարկման մթնոլորտում, որի ընթացքում երիտասարդ քաղաքական գործիչները դեսպանից հետաքրքրվեցին Լեռնային Ղարաբաղի համակարտության հանգուցալուծման, Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման և Հարավային Կովկասի տարածաշրջանում կայունության և տևական խաղաղության հաստատման վերաբերյալ հայկական կողմի մոտեցումների,  այդ գործըթանցում ԵՄ հնարավոր գործողությունների մասին։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Johan de Wittlaan 5, 2517 JR, The Hague, Kingdom of the Netherlands, Հեռ.` +31 703311002

Նիդերլանդների Թագավորությունում ՀՀ դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: